ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Նույն թվականին գործնական կապեր հաստատվեց չեխական Մեդիառիսերչ ընկերության հետ, որպեսզի Հայաստանում իրականացվի նոր իրողություն՝ թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրություն և հեռուստատեսության եթերի մոնիթորինգ: Մինչ այդ գործող համակարգը տեխնիկապես ենթադրում էր միայն անալոգային հեռուստաեթերի չափում:

Բանակցությունների ընթացքում և շնորհիվ սեփական գերարդյունավետ տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների՝ Մեդիառիսերչ ընկերությունը դարձավ Նիլսեն խմբի անդամ և վերանվանվեց Նիլսեն Ադմոսֆեր: Զուգահեռաբար հայկական կողմն իրականացրեց մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնցից ամենակարևորը հիմնադիր ուսումնասիրության (establishment survey) իրականացումն էր: Հիմնադիր ուսումնասիրությունն անցկացվեց Հայաստանի 22 ամենախոշոր բնակավայրերում և ընդգրկեց 3000 տնային տնտեսություն:

Ադմոսֆեր Արմենիայի աշխատակիցներն անցան վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային և տեխնիկական ստորաբաժանումներում: Հաջողությամբ հանձնեցին որակավորման քննությունները և իրավունք ստացան շահագործել Նիլսեն Ադմոսֆեր սարքավորումները և ծրագրային միջոցները:

2015 թվականի նոյեմբերին Հայաստան այցելեցին նաև չեխ մասնագետները, որոնց անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ չափող սարքերի և ծրագրային միջոցների փորձնական շահագործումը: Opera Suite Hotel-ի Mozart կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավնոր ընկերության և նոր տեխնոլոգիաների պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում ներկա գտնվող բոլոր շահագրգիռ կողմերը՝ հեռուստաընկերություններ, խոշորգովազդային գործակալություններև ոլորտային այլ ներկայացուցիչներ, ծանոթացան հեռուստաչափման նոր մոտեցումներին և տեխնիկական լուծումներին:

2015 թվականի նոյեմբերին ,չեխ գործընկերների վերահսկողության ներքո, սկսվեց չափմանը ենթակա ընտրանքային համախմբության՝ պանելի ձևավորման աշխատանքները Երևանում և Հայաստանի մարզային քաղաքներում:

2016 թվականի փետրվարի 1-ից ընկերությունը հնարավորություն ունեցավ ստանալ փաստացի տվյալներ և դրանց առանձնահատկությունների հիման վրա կատարել ընթացակարգերի բարելավում, մասնավորապես շտկվեցին որակի մեքենայացված ստուգման ալգորիթմերը և դրանց սահմանային արժեքները:

2016 թվականի ապրիլի 1-ից Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը սկսեց տրամադրել թվային հեռուստատեսության լսարանի չափման տվյալներ՝ հնարավորինս ապահովելով անալոգային հեռուստատեսության լսարանի չափման տվյալների շարունակականությունը:

Փոփոխություններին համահունչ ձևափոխվեց նաև վերլուծական ծրագրային ապահովումը՝ Մարկդատա Մեդիաորքսթեյշն (MarkdataMediaworkstation) համալիրը:

2017 թվականի հունվարի 1-ից ընկերությունն աշխատում է Adwind Kite ծրագրով:

ՄԵՐ ԹԻՄԸ

Մհեր Վարդանյան

Գլխավոր տնօրեն

Հարությունյան Բագրատ
Մոնիթորինգի խմբի ղեկավար
Մելիքյան Տիգրան
Մարքեթինգ մենեջեր
Բագրատ Վալեսյան
Աշխատակազմի ղեկավար
Հարությունյան Նինա
Ֆինանսական տնօրեն
Սայադյան Սուսաննա
Ծրագրերի պատասխանատու
Թադևոսյան Աննա
Մոնիթորինգի բաժնի ադմինիստրատոր