2020 թվականի ճշգրտող ուսումնասիրության մրցույթ:

Հերթական ճշգրտող ուսումնասիրության համար Ադմոսֆեր Արմենիա ՓԲԸ հայտարարում է հետազոտական կազմակերպությունների մրցույթ: Մրցույթի մասնակցից ակնկալվում է գնային առաջարկ հետևյալ ծավալով աշխատանքի համար:
ՀՀ քաղաքային համայնքներում դեմ առ դեմ հարցազրույցների անցկացում պատվիրատուի կողմից տրամադրվող հարցաթերթով ընդհանուր առմամբ 1500 տնային տնտեսությունների շրջանակում:

Հարցման աշխարհագրական ընդգրկումը ներառում է հետևյալ քաղաքային համայնքները՝  Աբովյան, Ապարան, Արմավիր, Արտաշատ, Արթիկ, Աշտարակ, Արթիկ, Արտաշատ, Չարենցավան, Դիլիջան, Էջմիածին (Վաղարշապատ), Գավառ, Գորիս, Գյումրի, Հրազդան, Իջևան, Կապան, Մասիս, Սևան, Ստեփանավան, Վանաձոր, Եղեգնաձոր, Երևան:

Հարցազրույցների բաշխումը ըստ բնակավայրերի՝ համամասնական ըստ տնային տնտեսությունների քանակի:

Դաշտային աշխատանքների մեկնարկը 2020 փետրվարի 01

Հարցաթերթը՝ կցվում է:

Կատարողը, պետք է իրականացնի հարցումներ, հանձնի տվյալների շտեմարանը SPSS ձևաչափով, ներկայացնի աշխատանքների վերաբերյալ տեխնիկական հաշվետվություն, ներկայացնի բովանդակային վերլուծություն միաչափ և երկչափ աղյուսակների տեսքով, պատրաստ լինի պատասխանել պատվիրատուի ծառայություններից օգտվող կամ այլ հետաքրքրված անձանց/կազմակերպությունների բովանդակային հարցերին պատվիրատուի համաձայնությունը ստանալուց հետո: Հանձնի լրացված հարցաթերթերը պատվիրատուին:

Տվյալները երրորդ կողմին փոխանցելը արգելվում է, տվյալները հանդիսանալու են Ադմոսֆեր Արմենիա ընկերության սեփականությունը:

Questionnaire_Admosphere_FINAL

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *