Տեխնիկական խնդրի վերացում

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք որ 29.01.2020 լուծվել է 5ԹիՎի հեռուստաալիքի ձայնի անլսելի տիրույթի խմդիրը, և Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը վերսկսել է նշված ալիքի լսարանի չափումը: Տվյալները հասանելի կլինեն 30.01.2020-ից:


2020 թվականի ճշգրտող ուսումնասիրության մրցույթ:

Հերթական ճշգրտող ուսումնասիրության համար Ադմոսֆեր Արմենիա ՓԲԸ հայտարարում է հետազոտական կազմակերպությունների մրցույթ: Մրցույթի մասնակցից ակնկալվում է գնային առաջարկ հետևյալ ծավալով աշխատանքի համար: ՀՀ քաղաքային համայնքներում դեմ առ դեմ հարցազրույցների անցկացում պատվիրատուի կողմից տրամադրվող հարցաթերթով ընդհանուր առմամբ 1500 տնային տնտեսությունների շրջանակում: Հարցման աշխարհագրական ընդգրկումը ներառում է հետևյալ քաղաքային համայնքները՝  Աբովյան, Ապարան, Արմավիր, Արտաշատ, Արթիկ, Աշտարակ, Արթիկ, Continue reading


Adwind Kite ծրագրային ապահովման արդիականացում

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ դեկտեմբերի 11-ին թարմացվելու է Adwind Kite ծրագրային ապահովումը: Ծրագրի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է լինելու Microsoft .NET framework version 4.8, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝  https://dotnet.microsoft.com/download/dotnet-framework/thank-you/net48-offline-installer


Ա. Շիրինյանի կողմից հնչեցված կարծիքի մեկնաբանություն

Պաշտոնական մեկնաբանություն առ «31.10.2019թ. ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներ» ընթացքում պարոն Ա. Շիրինյանի կողմից հնչեցված միտքը, որը նա բարձրաձայնեց ի պատասխան պարոն Գ. Բաղդասարյանի հարցին: Պարոն Շիրինյանը բառացի ասում է «Հայաստանում հեռուստավարկանիշների չափումն իրականացնում է Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը, մենք մշտապես ստանում ենք նրանց տվյալները, բայց մենք չենք հենվում դրանց Continue reading


ՀԻՄՆԱԴԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հրապարակում ենք վերջին երկու հիմնադիր ուսումնասիրությունների համեմատական արդյունքները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ոլորտի մասնագետների համար: Հաշվետվությունը կարող եք ներբեռնել այստեղ:


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄ

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 14/06/2019-ից 5ՏՎ հեռուստաալիքի հեռարձակումը տեխնիկական պատճառներով ուղեկցվում է աղմուկով՝ մարդու համար ոչ լսելի ձայնային տիրույթում: Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը հեռուստալսարանի չափումը իրականացնում է ձայնային նմուշների ճանաչման տեխնոլոգիայով (SimEar ™ © ®), ու այդ պատճառով նման աղմուկների առկայությունը կարող է բերել չափման անճշտություններին: Չափման արդյունքի որակը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով կայացվել է Continue reading


ՉԱՓՄԱՆ ՍԽԱԼ ՈՐՈՇ ԹԻՐԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի գործընկերներ, «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ գործընկերների հետ հարաբերությունները չի հանրայնացնում և մեկ գործընկերոջ հետ հաղորդակցությամբ չի պայմանավորում մյուս գործընկերների հետ հարաբերությունները: Սակայն գործընկերներից մեկի պահանջով մեր վերադաս ընկերության մասնագետների կողմից արված հաշվարկները ուզում ենք ներկայացնել մասնագիտական հանրությանը` ենթադրելով, որ դա կօգնի ոլորտային մասնագետներին ավելի վստահ հիմնվել «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ կողմից կատարվող Հայաստանի՝ 4 և ավելի Continue reading


ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ՉԱՓՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2019 թ․ հունվարի 14-ից հեռուստալսարանի չափման համակարգում տեղի են ունենալու երկու փոփոխություններ: ՀՀ Վիճակագրական Պետական Խորհրդի կողմից N Ե/913-18 պատասխանին կից տվյալների հիման վրա թարմացվելու են հաշվարկային հիմքերը։ Այլ կերպ ասած, վերանայվելու է յունիվերսը․ 2018 թվականի նոյեմբերին ավարտված հիմնադիր ուսումնասիրության արդյունքների համապատասխան՝ մասամբ փոխարինվելու են տնային տնտեսությունները, ինչը որոշակիորեն Continue reading


ԱԴՄՈՍՖԵՐ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը նախաձեռնել է հիմնադիր ուսումնասիրությունը

Կայքի հարգելի այցելուներ և գործընկերներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ քաղաքային բնակչության հեռուստաբովանդակության սպառման չափումները ճշգրիտ իրականացնելու համար, միջազգային պահանջներին համապատասխան ընկերությունը սույն թվականի հոկտեմբերին 10-ից սկսում է հիմնադիր ուսումնասիրությունը. ՀՈՒ նպատակն է վերագնահատել քաղաքային բնակչության հեռուստաբովանդակության սպառման առանձնահատկություններ, տեխնիկական զինվածությունը, հեռուստաալիքների հասանելիությունը և հարակցի մի շարք այլ հարցեր: Այս աշխատանքների իրագործման համար մի կողմից Continue reading


Մարտի 12-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2018 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Աղբյուրը՝ http://mtcit.am/pages.php?lang=1&id=6944&page_name=news