ՉԱՓՄԱՆ ՍԽԱԼ ՈՐՈՇ ԹԻՐԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի գործընկերներ, «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ գործընկերների հետ հարաբերությունները չի հանրայնացնում և մեկ գործընկերոջ հետ հաղորդակցությամբ չի պայմանավորում մյուս գործընկերների հետ հարաբերությունները:
Սակայն գործընկերներից մեկի պահանջով մեր վերադաս ընկերության մասնագետների կողմից արված հաշվարկները ուզում ենք ներկայացնել մասնագիտական հանրությանը` ենթադրելով, որ դա կօգնի ոլորտային մասնագետներին ավելի վստահ հիմնվել «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ կողմից կատարվող Հայաստանի՝ 4 և ավելի տարիքային խմբին պատկանող քաղաքաբնակների շրջանում անցկացվող հեռուստաբովանդակության նախընտրության չափման տվյալների վրա:
Այսպիսով, մեր գործընկերներից մեկը դիմել էր մի քանի թիրախային խմբերի համար չափման սխալի ցուցանիշները ստանալու խնդրանքով: Հաշվի առնելով, որ նման հաշվարկները «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ կոմպետենտությունից դուրս են՝ բազային կշռված տվյալներին հասանելիություն չունենալու պատճառով մենք վերահասցեավորել էինք խնդրանքը Nielsen Admospher ընկերության վիճակագրության մասնագետին: Արդյունքները ներկայացնում ենք ստորև:
Աղյուսակ 1. Ընտրված թիրախային խմբերի համար ծավալային բնութագրեր և չափման սխալ:
error1
Աղյուսակ 2. Հաշվարկների հիմքում ընկած տեղեկատվական թերթիկ:
error2
Ինչպես երևում է, սխալի տոկոսը կես տոկոսին մոտ է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Սա, անշուշտ, ուրախալի լուր է «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ թմի համար, քանի որ անուղղակի խոսում է կատարվող աշխատանքի որակի մասին, առնվազն չափումներում ներգրավված տարբեր սոցիալ ժողովրդագրական խմբերի ներկայացուցչականության մասով:
Որպես հիշեցում անհրաժեշտ ենք համարում նաև ասել, որ թիրախային խմբերի բարդ կոմպոզիցիայի դեպքում, օրինակ «և՛ սեռ, և՛ տարիք, և՛ կրթություն, և՛ հիմնական գնորդ հանդիսանալը» միաժամանակ ընտրելու դեպքում սխալի չափը կարող է կտրուկ մեծանալ և կազմել մի քանի տոկոս: Սխալի թռիչքային աճի հնարավորությունը պայմանավորված է չափման մեջ ներգրավված անհատների թվի սահմանափակությամբ: Թիրախային խմբի նկարագրության բարդությունը բերում է նրանում փաստացի մարդկանց քանակի նվազմանը ! Այս պատճառով հորդորում ենք 4 և ավելի չափանիշ միաժամանակ կիրառելու դեպքում ուշադիր լինել և գնահատել հաշվարկի հիմքում ընկած իրական անհատների քանակը: