[:HY]<<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ից 12-ը Երևանի H=311մ հեռուստաաշտարակի վրա իրականացվելու են հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվելու են հատուկ այդ նպատակի համար Ուկրաինայից հրավիրված, հեռուստաաշտարակի նախագծի հեղինակ՝ УКР НИИ ПСК ընկերության մասնագետները:
Բարձրության վրայի համապատասխան աշխատանքները նախատեսված է կատարել օգոստոսի 8-ից 11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն: Այդ ժամանակահատվածում Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն: Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումն կիրականացվի բնականոն ռեժիմով:
Աղբյուրը՝ http://tna.am/?p=1973[:]