Փաթեթ Ա

Տեղեկանք գովազդային հոլովակի կամ հաղորդման հեռարձակման փաստի վերաբերյալ: Տեղեկանքը ներառում է  CD կամ DVD սկավառակով նշված ժամային գոտու ձայնագրությունը և ընկերության բլանկի վրա կնիքով հաստատված տիպական տեքստ: Տեղեկանքը կարող է տրվել մինչև 45 oր վաղեմություն ունեցող եթերի համար:

317cdd52b143986c032665fd56c6b9eb

Փաթեթ Բ

Գովազդի մոնիթորինգի փաթեթ, որը ենթադրում է միայն պատվիրատուի  կողմից գովազդվող ծառայության կամ ապրանքի վերաբերյալ հաշվետվություն: Գովազդային հոլովակները կարող են պարունակել ստորև բերված բնութագրիչներից կամայականը:

Մոնիթորիգի բնութագրիչներ՝

Advertiser Գովազդատու: Արժեքն որոշվում է գովազդային հոլովակում ընկերության հիշատակմամբ  կամ վերագրվում է արտադրող ընկերության անվանումը: Կարող է ունենալ զուգահեռաբար երկու արժեք օրինակ` արտադրող/ներկրող ձևաչափի տեսքով:
Block size Գովազդային բլոկում տեղ գտած հոլովակների քանակը, գովազդային բլոկի ծավալը արտահայտված ներառված հոլովակների քանակով:
Brand Գովազդվող ապրանքի կամ ծառայության բրենդային անվանումը:
Category Գովազդվող ապրանքի կամ ծառայության խումբ:
Commercial
summary
Գովազդային հոլովակի նկարագրություն:
Inside
Between
Ցուցանիշը ցույց է տալիս, արդյոք գովազդը ընդհատել է միևնույն հաղորդումը, թե ցուցադրվել է տարբեր հաղորդումներից միջև:
Ins Հոլովակների քանակը:
Name Գովազդվող ապրանքի կամ ծառայության անվանումը:
Position in
block
Կարգային համարը գովազդային բլոկում:
Price Գովազդային հոլովակի արժեքը, որը հաշվարկվում է ժամային գոտու համար սահմանված գովազդի գինը հարաբերած գովազդի տևողության վրա:Հաշվարկվում է նաև WGRP գին: Սակագները պաշտոնապես տրամադրվում են հեռուստաալիքների կողմից և չեն ներառում զեղջային կամ այլ հնարավորությունները:
Product Գովազդվող ապրանք կամ ծառայություն:
Program after Գովազդային բլոկից հետո հեռարձակված հաղորդում:
Program before Գովազդային բլոկից առաջ հեռարձակված հաղորդում:

 

Հեռուստադիտման բնութագրիչներ՝

Cov Համաթիվը ցույց է տալիս թիրախային խմբի ծավալն արտահայտված տոկոսներով (%) կամ բացարձակ թվով (#, 1000 մարդ), որը դիտել է հոլովակը:
GRP Համաթիվը ցույց է տալիս բոլոր  ռեյտինգների գումարը նշված ժամանակահատվածի համար` արտահայտված տոկոսներով (%) կամ բացարձակ թվով (#, 1000 մարդ): Հնարավոր է նաև 30′ GRP հաշվարկը:
Ots Համաթիվը ցույց է տալիս  մեկ հոլովակի միջին դիտումների քանակը՝ արտահայտված տոկոսներով (%) կամ բացարձակ թվով (#, 1000 մարդ):
Rat Համաթիվը ցույց է տալիս լսարանի ծավալը հիմքում դնելով ամբողջ չափվող համախմբությունը /քաղաքային բնակչություն, 4 կամ ավելի տարեկան/՝ արտահայտված տոկոսներով (%) կամ բացարձակ թվով (#, 1000 մարդ):
Avr Մեկ գովազդային հոլովակի համար միջին ռեյտինգը՝ արտահայտված տոկոսներով (%) կամ բացարձակ թվով (#, 1000 մարդ):

Բերված առավել կիրառելի չափանիշներից բացի հնարավոր է նաև բազմաթիվ այլ չափանիշների հաշվարկում և տրամադրում:

810x420__1

Փաթեթ Գ

Գովազդի մոնիթորինգի փաթեթ, որը ներառում է բոլոր գովազդատուների  (պատվիրատու և մրցակիցներ) և հեռուստադիտման հիմնական բնութագրիչները: Այս փաթեթը թույլ է տալիս կատարել մրցակիցների վերլուծություն ըստ ապրանքի կամ ծառայության մեկ կատեգորիայի: Հաշվետվությունում կարող են օգտագործվել վերը նշված բնութագրիչները և ցուցանիշները:

black_services

Փաթեթ Դ

Ծրագրային ապահովման տեղադրում պատվիրատուի մոտ, ինչը թույլ է տալիս և ենթադրում է`

  • Պատվիրատուի կողմից լիազորված աշխատակցի անվճար ուսուցում և, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություն;
  • Ծրագրային և գովազդային մոնիթորինգի շտեմարանի հետ աշխատանք սկսած 01.01.2008;
  • Տվյալների թարմացում ամեն օր (ներառյալ ոչ աշխատանքային տոնական, շաբաթ և կիրակի) ժամը 1000-ին նախորդ օրվա հեռուստադիտման արդյունքների համար և 1300 -ին նախորդ օրվա եթերի և երկու օր առաջվա գովազդային մոնիտորինգի համար:
  • Ցանկացած տիպի ինքնուրույն վերլուծության կատարում, տպում, փոխարկում MS Excell ձևաչափ և այլն:
83000